Եկեք չբզբզանք, թողեք գնանք խաղաղության, հերիք է, ժողովո՛ւրդ ջան. Սասուն Միքայելյան

«Այսօր պետականություն ունենք, թողեք գնանք խաղաղության, հերիք է, ժողովո՛ւրդ ջան, մենք պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք»:

Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասել է ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը:

«Մեր զինվորների բարոյահոգեբանական վիճակը շատ բարձր է: Մենք միշտ հայի ձեռքով ենք պարտվել, պատմություն ուսումնասիրեք՝ կիմանաք՝ Վազգեն Սարգսյանին ԱԺ-ում գնդակահարելը, Մխիթար սպարապետին վերացնելը: Վատ ղեկավարություն եղել է նախորդ իշխանությունների ժամանակ: Եթե մեր թշնամին 20 տարի ժամանակակից զենք ու զինամթերք էր առնում, էդ ո՞ւմ գլխին պետք է թափվեր՝ մեր գլխին, չէ՞: Մեղավոր չենք փնտրում, բայց միշտ էլ եղել է դավաճանություն»,- նշել է նա:

Հարցին, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ բանակում ծառայության ժամկետի կրճատումը, Սասուն Միքայելյանը պատասխանել է, թե ոչ մի հետևանք չի կարող լինել, այլ ճիշտ հակառակը՝ կամաց-կամաց անցում է կատարվում պրոֆեսիոնալ բանակի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ