Մենք փայլուն հաղթանակ ենք տարել, թե հետո ինչ եղավ, նախկին իշխանությունների խնդիրն է. Սասուն Միքայելյան

«Բանակի ձևավորման ժամանակ մենք հիմքերում ենք եղել, սպարապետ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ տարել ենք հաղթանակ։ Հետագայում նախորդ իշխանությունների ժամանակ թե ինչ եղավ, իրենց խնդիրն է, իրենցից հարցրեք»:

Այս մասին «Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցում ասել է «Երկրապահ» կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանը։

«Մենք փայլուն մեր հաղթանակները տարել ենք համախմբված։ Այսօր մեր գերխնդիրն է գնալ խաղաղության»,- ասել է Միքայելյանը՝ նշելով՝ հետո կերևա, թե ինչ կլինի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ