Արարատի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-150 մետր

Հունվարի 28-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար՝ միայն անվաշղթաների կրառմամբ։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտից»։

Արարատի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-150 մետր։

«Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- ասվում է հաղորդագրությունում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ