![]()
«ԱԶԳԱԴԱՎԻ պաշտպանությունը ստանձնելը շատ ավելի մեծ անբարոյականություն է, քան անբարոյականին պաշտպանելը»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Տարոն Չախոյանը: Գրառման մեջ մասնավորապես ասվում է.
Դեռևս 2013 թվականին Հայկ Ալումյանը հայտարարեց, որ «Կյանքում առաջին անգամ մտածել է Հայաստանը լքելու մասին»:
Պատճառը թերևս Գորիսում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործի ելքն էր: Արդյունքում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին ու թիկնապահը ազատ արձակվեցին՝ այդպես էլ չպատժվելով Ավետիք Բուդաղյանի մահվան համար:
«Սա մասնագիտական գործունեության ընթացքում հասցված իմ մեծագույն հարվածն էր», — ասել էր ժամանակին Հայկ Ալումյանը՝ հավելելով, որ արդեն սկսել է հասկանալ այն մարդկանց, ովքեր ցանկանում են անվերադարձ հեռանալ հայրենի երկրից:
Սակայն ընդամենը 5 տարի անց նույն Ալումյանը ստանձնեց նորանկախ Հայաստանի հանրապետության պատմության մեջ ամենամեծ ոճրագործություններից մեկի՝ Մարտի 1-ի գլխավոր մեղադրյալի պաշտպանությունը:
![]()
Մի քանի անգամ առիթ ունեցել եմ ասելու՝ ինձ համար ընհանրապես էական չեն այն մարդկանց անունները, ովքեր անձամբ են կրակ բացել Մարտի 1-ի զոհերի վրա:
Այդ մարդիկ ընդամենը գործիք էին, գործիք էին, որոնք այս կամ այն շարժառիթներով ծառայում էին իշխանություններին ու որոնց ձեռքերով իշխանությունն արեց իր սև գործը:
Նման «գործիքներ» այսօր էլ կան մեր ուժային կառույցներում, սակայն չկա այլևս ժողովրդի արյան գնով իշխանությունը պահող պետության առաջին դեմքը:
Թերևս չափազանց միամիտ կամ տկարամիտ պետք է լինել, չգիտակցելու համար, որ առանց «վերևից» ստացած հրամանի որևէ մեկը կհանդգներ կրակել սեփական ժողովրդի վրա, որը դուրս էր եկել փողոց արդարության համար պայքարի, դուրս էր եկել փողոց արդարությունը վերականգնելու ու վաղվա սերնդի արժանապատիվ ապագան կառուցելու համար:
Իսկ եթե միամտորեն հավատանք քոչարյանական անտեղյակությանն ու բարբաջանքերին, ապա Մարտի 1-ի հայտնի ոճրագործությունից հետո հենց նույն Քոչարյանը պետք է ձեռնամուխ լիներ մարդասպանների ու կրակելու հրաման տվողների արագ բացահայտմանն ու դատին, քանի որ դրանով իսկ իր անվան վրայից կմաքրեր Մարտի 1-ի զոհերի արյունը: Իսկ դրա հնարավորությունը Մարտի 1-ի գլխավոր մեղադրյալը հաստատ ուներ: Մարտի 1-ի հայտնի դեպքերից հետո դեռևս 40 օր նախագահ էր, իսկ դրանից հետո վերջինիս փոխարինում էր իր իսկ նշանակած վարչապետը: Երկաթը տաք-տաք հեշտ էր ծեծել ու դա ընդամենը շարքային «ուչաստկովի»-ի գործ էր:
Ավելին՝ հանցավոր ռեժիմը լծվեց ոճրագործության հետքերը վերացնելուն ու Մարտի 1-ի գործը ծածկադմփոց անելուն…
![]()
Այնպես որ, Մարտի 1-ի գլխավոր մեղադրյալը հենց նույն Քոչարյանն է, ում հրամանով կրակեցին սեփական ժողովրդի վրա: Իսկ սեփական ժողովրդի վրա կրակելն ու ժողովրդի արյան գնով իշխանությունը պահելը ոչ այլ ինչ է, քան պարզապես ազգադավություն:
Եվ ահա, 5 տարի անց նույն Ալումյանը ստանձնում է նորանկախ Հայաստանի հանրապետության գլխավոր ԱԶԳԱԴԱՎ-ի պաշտպանությունը, ով մինչև կոկորդը թաթախված է Մարտի 1-ի զոհերի(և ոչ միայն) արյան մեջ:
Ով փորձում է ցանկացած հնարք օգտագործել դատաստանից խոսափելու համար: Բայց չի ստացվի …
Բազմիցս ասել եմ՝ «Թող Աստված կանչեն, որ դատարանում դատվեն, այլապես ժողովուրդը կդատի, ու էդ ժամանակ ոչ փողը կփրկի, ոչ էլ հանցագործ ընկերները»:
Իսկ ԱԶԳԱԴԱՎԻ պաշտպանությունը ստանձնելը շատ ավելի մեծ անբարոյականություն է, քան անբարոյականին պաշտպանելը:
![]()
աղբյուրը՝ Տարոն Չախոյանի ֆեյսբուքյան էջից
![]()