![]()
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Գարեգին Բ-ի կողմից Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանին կարգալույծ հռչակելուն:
«Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ» անունով ֆեյսբուքյան էջը տեղադրել է հայտարարություն, ըստ որի՝ Կտրիճ Ներսիսյանը կարգալույծ է հռչակել Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին։
Թողնենք մի կողմ, որ Կտրիճ Ներսիսյանը կաթողիկոս չէ և չի կարող կարգալույծ հռչակել, նշանակել կամ ազատել թեմի առաջնորդի, վարդապետի, քահանայի, սարկավագի։
Ուշագրավը հայտարարության մեկ այլ հատված է, որտեղ, որպես պաշտոնական պատճառ, նշված է այն, որ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը հանդգնել է Հայաստանի Հանրապետության դատարանում օրենքով սահմանված կարգով վիճարկել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից իրեն ազատելու ապօրինի որոշումը։
Փաստացի՝ եպիսկոպոսը հետապնդվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված իր իրավունքը իրացնելու համար։
Հարյուրավոր պատճառներին գումարվում է ևս մեկ պատճառ, որն ապացուցում է՝ Կտրիճ Ներսիսյանը պետք է հեռանա, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պետք է բարենորոգվի»,- գրել է Խուդաթյանը:
![]()