![]()
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ բանակի օրվա առթիվ։ Ուղերձում ասվում է․
«Սիրելի՛ հայրենակիցներ, պարոնայք սպաներ և մեր շատ սիրելի զինծառայողներ,
Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 34-րդ տարեդարձի առթիվ:
Անցյալում են մնացել այն ընկալումները, երբ բանակը դիտարկվում էր միայն պատերազմի համատեքստում: Այսօր, արժևորելով զինված ուժերի կարևոր առաքելությունը, մենք այն տեսնում ենք որպես խաղաղության պահպանման, պետականության ամրապնդման և հասարակության զարգացման առանցքային հիմնասյուն, որը զարգացնելով կարող ենք առաջ շարժվել` կառուցելով անվտանգ, արդար և ժողովրդավարական Հայաստան:
Կրկին խոնարհվում ենք ծառայության ընթացքում զոհված մեր զինվորների հիշատակի առջև և մեր երախտագիտությունը հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց ծառայությամբ ամրացնում են մեր երկրի անվտանգությունն ու ապագան:
Փա՛ռք Հայոց բանակին,
Կեցցե՛ ազատ, անկախ ու ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը»:
![]()