![]()
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Գարեգին Բ-ի կողմից Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանին կարգալույծ հռչակելուն:
«Մայր Աթոռը վեր է ածել խենթանոցի։ Միանձնյա, քմահաճ, կամայական որոշումներով լրիվ բեսպրեդել ու բարդակ է դարձրել՝ ում ուզում, ինչ հիմքով ուզում կարգալույծ է անում։ Էդպես է ուզում։ Միայն թե չասեք, թե այս բեսպրեդելը մեր Աստծու հետ որևէ առնչություն ունի։
Այս մարդը պետք է հեռանա։
Եկեղեցին պետք է վերադարձվի ՀՀ օրենսդրության դաշտ, և հոգևոր սպասավորները պետք է սահմանադրորեն, աշխատանքային և այլ իրավունքների առումով պաշտպանված լինեն ծերունական մառազմից դեստրուկցիայի ու ագրեսիայի գիրկն ընկած ծերունիներից, որոնք արդեն չեն էլ հասկանում, թե ինչ են անում, ու ով և ինչպես է նրանց օգտագործում պետության դեմ»,- գրել է Սաֆարյանը:
![]()