Չկա մարդ, չկա խնդիր. ցավոք, այս սկզբունքով են առաջնորդվել ու առաջնորդվում Մայր Աթոռում. Տեր Բարդուղիմեոս

Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահան Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Գարեգին Բ-ի կողմից Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանին կարգալույծ հռչակելուն:

«Չկա մարդ, չկա խնդիր», ցավոք այս սկզբունքով են առաջնորդվել ու շարունակում են առաջնորդվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:

Ասենք թե կարգալույծ հռչակեցին Գևորգ սրբազանին, ըստ իրենց խնդիրը վերջացա՞վ, Սրբազանի բարձրացրած հարցերի պատասխանը տվեցի՞ն, իհարկե ո՛չ, սա ևս մեկ անգամ ապացուցեց, որ ով խոսում է որևէ խնդրից, ինչ է սպասվում իրեն…

Աստված օգնական Գևորգ սրբազան»,- գրել է քահանան:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ