![]()
Ճանապարհային դեպարտամենտը վարորդներին կոչ է անում երթևեկելիս լինել առավել զգոն։ Արարատյան դաշտի հարակից ճանապարհներին՝ Աշտարակ-Թալին, Աշտարակ-Ապարան, Աբովյան-Հրազդան, Արտաշատ-Արարատ-Երասխ, խիտ մառախուղ է։
«Մառախուղի և կլիմայական այլ պատճառներով լուսադեմին ճանապարհները պատվում են մերկասառույցով։
Հորդորում ենք մեքենաները վարել դանդաղ, դիմացի մեքենայից պահպանել սովորականից ավելի մեծ տարածություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։
![]()