Նարեկ Կարապետյանը խոստանում է 5 տարի շարունակ ամեն օր 1 գործարան բացել

Երեկ ռուսաստանցի միլիարդատեր Տաշիր Սամոյի եղբոր որդին իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր հրապարակել, որտեղ ներկայացնում էր, թե ինչպես կարելի է ամբողջ Հայաստանում 180 աշխատատեղ ունեցող գործարաններ բացելով 300,000 աշխատատեղ ստեղծել։

Իհարկե, առաջին հայացքից բավականին գրավիչ էր հնչում այս պոպուլիստական հայատարարությունն ու օրինակը, բայց բավական է խորանալ թվերի մեջ և ակնհայտ կդառնա ակնհայտ աբսուրդ։

300,000 աշխատատեղ ստեղծելու համար ամբողջ Հայաստանում պետք է բացել  առնվազ  1700 գործարան(300,000/180=1700)։  Ստացվում  է, որ Նարեկ Կարապետյանը խոստանում է 5 տարի շարունակ ամեն օր1 գործարան բացել Հայաստանում,  ինչը բնականաբար աբսուրդի ժանրից է ու առնվազն ծիծաղ է առաջացնում մարդկանց մոտ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ