2015-ին աշխատում էի ՀԵՑ-ում, երբ ղեկավարությունից ասեցին որ էլ չեմ կարող ակտիվիստ լինել

Ֆեյբուքյան օգտատեր Դավիթ Հովհաննիսյանն իր էջում գրում է․

2015-ի նոյեմբերն էր: Ես աշխատում էի ՀԵՑ-ում: Սամվել Կարապետյանը նոր էր ձեռք բերել հեցը: Մենք մի խումբ ընկերներով ստեղծել էինք Չենք անցկացնի նախաձեռնությունը առաջնորդելու ՈՉ-ի շարժումը Սերժի սահմանադրական փոփոխությունների դեմ: Մի օր ինձ հրավիրեց իմ ղեկավարը ՀԵՑ-ում և ասեց նախագահականից զանգ են ստացել իմ հարցով:

Ես պետք ա ընտրություն կատարեի` կամ դադարեցնում եմ քաղաքական ակտիվիզմս կամ կորցնում եմ աշխատանքս: Այդ օրվանից ուղիղ 3730 օր այլևս ոչ մի օֆիսային աշխատանք չեմ ունեցել և ոչ մի գործատուի մոտ չեմ աշխատել: Տաշիր գրուպը, իր կամքից անկախ, ինձ երջանկություն էր պարգևել:)

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ