Թալին-Բազմաբերդ ճանապարհի շղթայական վթարի հետևանքով 10 քաղաքացի հոսպիտալացվել է․ ունենք ծանր դեպքեր․ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը սոցցանցի իր էջում հայտնել է, որ Հանրապետական շտապօգնության ծառայության Արագածոտնի մարզային կայանի բրիգադները հունվարի 27-ի առավոտից աշխատում են գերծանրաբեռնված՝ օպերատիվ բուժօգնություն տրամադրելով Թալին-Բազմաբերդ ավտոճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարից տուժածներին։

«Սիրելի՜ քաղաքացիներ, եկե´ք ավելի զգոն ու զգույշ լինենք հատկապես այս օրերին, երբ եղանակը համառորեն իրենն է անում․

10 քաղաքացի հոսպիտալացվել է մարզային և երևանյան բուժկենտրոններում.հիմա բուժզննման փուլում են, ունենք ծանր դեպքեր:

Եվս մեկ անգամ հորդորում եմ` պահպանեք անվտանգության կանոնները. պարտադիր ամրակապվեք, մինչև 7 տ երեխաների դեպքում` օգտագործեք car seat»,- գրել է նախարարը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ