Վագիֆ Խաչատրյանը դեռ հիվանդանոցում է, հնարավոր է այս շաբաթվա վերջ դուրս գրեն․ Վերա Խաչատրյան

Փառք Աստծո, արդեն լավ ա պապան, դեռ հիվանդանոցում է: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ադրբեջանական գերությունից վերադարձած արցախցի Վագիֆ Խաչատրյանի դուստրը:
«Հնարավոր է, որ այս շաբաթվա վերջ կամ մյուս շաբաթվա սկիզբ արդեն դուրս գրեն»,- ասաց Վերա Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ Վագիֆ Խաչատրյանն ու ևս 3 հայեր հունվարի 14-ին են ազատվել և վերադարձվել Հայաստան ադրբեջանական գերությունից: Ինչից հետո էլ 70-ամյա արցախցի Վագիֆ Խաչատրյանը, ունենալով սրտի հետ կապված առողջական խնդիրներ, տեղափոխվել էր Երևանի Նորք Մարաշ բժշկական կենտրոն, ապա օրերս ենթարկվել վիրահատության:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ