![]()
Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի անդամները աջակցել են 15 տարեկանից փոքր երեխաներին սոցիալական ցանցերից օգտվելն արգելող օրինագծին։
Այս մասին հաղորդում է BFM TV-ն։ Այս օրինագծերի փաթեթի մեկ այլ մասը կարգելի բջջային հեռախոսների օգտագործումը դպրոցներում։
Օրինագծերը հաջորդիվ պետք է քննարկվեն Ֆրանսիայի Սենատում։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը աջակցել է 15 տարեկանից փոքր երեխաների կողմից սոցիալական ցանցերից օգտվելու արգելքին։
![]()