Ոչ մի հրահանգ էլ չի եղել, դասղեկն եմ, երեխաների հետ եկել ենք հարգանքի տուրք մատուցելու

Ինչպես հայտնի է՝ այս տարվանից սկսած՝ հունվարի 27-ը սահմանվել է որպես բոլոր ժամանակներում հանուն հայրենիքի զոհված զինծառայողների հիշատակի օր:

Եռաբլուր են այցելել բարձրաստիճան պաշտոնյաներ, ՀՀ բարձրագույն ղեկավարությունը, զոհված զինծառայողների հարազտներն ու ընտանիքների անդամները, ինչպես նաև սովորական քաղաքացիներ:

Ալեքսանդր Մյասնիկյանի անվան համար 66 դպրոցի ուսուցչուհիներից մեկը իր դասղեկական դասարանի աշակերտների հետ ևս այցեոլել է Եռաբլուր զինվորական պանթեոն:

Լրագրողները ուսուցչուհուն հարց են ուղղել, թե եղե՞լ է Եռաբլուր այցելելու հրահանգ:

«Ոչ մի հրահանգ չի եղել, ես դասղեկն եմ, երեկ ունեցել ենք միջոցառում, այսօր էլ իմ ու ծնողների նախաձեռնությամբ այցելում ենք Եռաբլուր, որպեսզի երեխաները մանկուց սովորեն հարգանքի տուրք մատուցել զոհված զինծառայողների հիշատակին»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ