«Իրանը ցանկանում է համաձայնության գալ»․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ Իրանը շահագրգռված է Միացյալ Նահանգների հետ համաձայնագրով և նպատակ ունի երկխոսություն վարել Վաշինգթոնի հետ։

«Նրանք ցանկանում են գործարք կնքել։ Ես դա գիտեմ։ Նրանք բազմիցս զանգահարել են։ Նրանք ուզում են խոսել»,- ասել է Թրամփը՝ Axios-ին։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ նավատորմի նավերը «ամեն դեպքում» շարժվում են դեպի Իրան։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ