Եթե դուստրս կամ քույրս ցանկություն հայտնեն ծառայել բանակում, միանշանակ կողջունեմ. Սարգսյան

«Եռաբլուր»-ում լրագրողները Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանից հետաքրքրվել են կանանց ծառայության վերաբերյալ և հարց ուղղել, թե արդյո՞ք նրա կին հարազատները պատրաստվում են համալրել բանակի շարքերը:

«Դուք ուշադիր չեք կարդում օրենքը։ Օրենքի նախագիծը կամավոր-պարտադիր է, որի շուրջ քննարկումներ են ծավալվել։ Այսինքն՝ եթե իմ դուստրը կամ իմ քույրը ցանկություն հայտնեն, ես միանշանակ կողջունեմ»,- ասել է Սարգսյանը:

Հարցին՝ նման ցանկություն նրանք հայտնե՞լ են, Սարգսյանը բացասական պատասխան է տվել:

«Եթե հայտած լինեին, կասեի, որ իմ քույրը կամ դուստրը ծառայում են»,- եզրափակել է փոխնախարարը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ