ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել հանուն հայրենիքի զոհված հայորդիների հիշատակին

Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած հայորդիների հիշատակին:

ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն՝ վարչապետը ծաղիկներ է խոնարհել Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ