Ու քանի կա Հայաստանի Հանրապետությունը, նրանց զոհողությունը չի կարող անիմաստ լինել. Ռուբինյան

ԱԺ փոխխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Այսօր Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է։

Ամենայն տեղ մահը մի է,

Մարդ մի անգամ պիտ մեռնի,

Բայց երանի, որ յուր ազգի

Ազատության կզոհվի:

Ու քանի կա Հայաստանի Հանրապետությունը, նրանց զոհողությունը չի կարող անիմաստ լինել։ Իսկ Հայաստանի Հանրապետությունը պիտի լինի հավերժ։

Հավերժ փառք բոլոր նահատակներին և խաղաղություն նրանց ժառանգներին, հարազատներին ու մեզ բոլորիս։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ