![]()
Նախկին լրագրող Նաիրի Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Քոչարյանի ոչ մի տեղ չաշխատող 26-ամյա տղայի բանկային հաշվին միայն երկու տարում՝ 2007-2009թթ 18 միլիոն դոլար է մուտքագրվել։
Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ Հայաստանում պետական պաշտոնյաների հաբռգածության ու քաղաքացիների վատ ապրելու պատճառների մասին… … իսկ քաղաքացիները դեռ շարունակում են վատ ապրել»:
Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 19-ին Արթուր Դավթյանը նաև ասաց՝ կալանքից բացի այլ խափանման միջոց Քոչարյանի համար չի պատկերացնում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա տարիներ շարունակ զբաղեցնելով բարձր պաշտոն, ազատության մեջ կարող է խոչընդոտել արդարադատության իրականացմանը։
Գլխավոր դատախազը հարց հնչեցրեց՝ ինչպե՞ս կարող էր ձեռներեցությամբ զբաղվելու իրավունք չունեցող պաշտոնյան՝ 2007-2009 թվականների ընթացքում այդքան գումար ունենալ։ Դավթյանն ասաց՝ խոսքը Քոչարյանի որդու հաշվին մուտք արված 18 միլիոն դոլարին համարժեք գումարի մասին է։
![]()
![]()