Պապոյանը Արաքսի համայնքապետարանում հանդիպել է տնտեսվարողների հետ, ներկայացրել պետական աջակցության ծրագրերը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունվարի 26-ին Արմավիրի մարզի Արաքսի համայնքապետարանում հանդիպել է ջերմատնային տնտեսություն ունեցող, ինչպես նաև ոլորտում խոշոր ներդրումների իրականացմամբ հետաքրքրված տնտեսվարողների հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանը։

Քննարկվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող պետական աջակցության ծրագրերը, դրանց մանրամասները, մասնակցության պայմաններն ու ընթացակարգերը։

Նախարարը ծանոթացել է ոլորտի ներկայացուցիչների կողմից բարձրացված խնդիրներին, պատասխանել հարցերին և ներկայացրել դրանց հնարավոր լուծումները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ