Հայրն ուզում  է իշխանություն զավթել, իսկ որդին արդեն սպառնում է բանտերով

Չնայած նրան, որ Սամվել Կարապետյանը հանդիսանում է ՌԴ քաղաքացի և  իրավունք չունի Հայաստան ղեկավարելու, «Մեր Ձևով» շարժման անդամները բազմիցս հայտարարել են, որ անկախ նրանից, թե ով կլինի իրենց վարչապետի թեկնածուն, իրենց առաջնորդը Սամվել Կարապետյանն է և նա է ղեկավարելու Հայաստանը։   Սա ոչ այլ ինչ է, քան ՌԴ քաղաքացի Սամվել Կարապետյանի կողմից Հայաստանում իշխանության զավթման փորձ և Հայաստանում սահմանադրական կարգի տապալում, քանզի ՀՀ սահմանադրությամբ Սամվել Կրապետյանը իրավունք չունի լինել Հայաստանի ղեկավար։

Իսկ միևնույն ժամանակ Սամվել Կարապետյանի որդին՝ Սարգիս Կարապետյանը սոցցանցերում  սպառնալիքներ է հնչեցնում պաշտոնյաների հասցեին՝ նրանց սպառնալով բանտերով ու կալանավորելով։  Օրեր առաջ Սարգիս Կարապետյանն անգամ  անգամ գրառում էր արել վարչապետի աշխատակազմից Տարոն Չախոյանի մեկնաբանություններում՝ հայտնելով որ նրան հունիս 7-ից հետո անակնկալ է սպասվում, հուսով է Չախոյանը փակ տարածքներ սիրում է։

Ստացվում է, որ Սամվել Կարապետյանը Հայաստանում ցանկանում է իշխանությւուն զավթել, չունենալով դրա իրավունքը, իսկ նրա որդին արդեն սպառնում է բանտերով ու կալանավայրերով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ