Ուկրաինային ճաշին պիտի ուտեին, մեզ՝ դեսերտին, բայց ատամները ջարդվեցին, ու հիմա ոռնում են. Մեհրաբյան. տեսանյութ

«Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը պատմական է համարում ԱՄՆ փոխնախագահի Ջեյ Դի Վենսի՝ առաջիկայում սպասվող այցը ՀՀ, քանի որ մինչ օրս ամերիկացի նման բարձրաստիճան պաշտոնյաների այցեր մեր երկիր չեն եղել:

Ըստ Մեհրաբյանի՝ Հայաստանը շատ կարևոր երկխոսության օրակարգ ունի Եվրամիության հետ, որը պետք է առաջիկայում իրացվի, և սա չի հակասում ԱՄՆ-ի հետ հարաբերությունների խորացմանը:

Ինչ վերաբերում է ՌԴ-ին, Մեհրաբյանը նկատում է. «Ռուսաստանի համար մենք ոնց որ անասունի համար կերը, սոված ժամանակ գա ուտի: Հայ ժողովուրդը համաձայն չէ իր նկատմամբ այս վերաբերմունքին: Ով համարում է հայ ժողովրդին հիմար, հիմարն ինքն է»:

Դիտարկմանը, որ ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը կարծիք է հայտնել, թե Հայաստանը գնում է վիլայեթացման, զրուցակիցը շեշտում է. «Բա հլը գնա շեֆիդ հարցրու՝ էդ ոնց եղավ, որ 4 տարվա բանակցածը շպրտեցիք մի կողմ: Պատերազմ չստանալու համար պատերազմի և խայտառակության միջև ընտրեցիք խայտառակությունը, վերջում ստացաք և՛ պատերազմ, և՛ խայտառակություն»:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ