Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը ծիծաղելի է համարում, որ Սամվել Կարապետյանը կարող է ՌԴ-ին կամ Վլադիմիր Պուտինին ինչ-որ բան ստիպել անել:
![]()
Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում՝ անդրադառնալով Կարապետյանի եղբոր որդու՝ Նարեկ Կարապետյանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցին:
Հակոբյանը նկատում է՝ Սամվել Կարապետյանը մի քանի երկրի քաղաքացի է և չի կարող Հայաստանում վարչապետի պաշտոնին հավակնել. «Կարապետյանները պռակատով վարչապետ են բերելու և ստվերային կառավարեն»:
Պատգամավորն ընդգծում է՝ իշխող ուժը հասել է խաղաղության. «Այնքան խաղաղ է՝ կարծես երազում լինենք. մեկ տարի առաջ չգիտեինք՝ առավոտյան, թե երեկոյան կհարձակվեն»:
Ըստ նրա՝ ինչպես Սատանան է խաչից վախենում, այնպես էլ խաղաղություն բառն է ընդդիմության մոտ ռեակցիա առաջացնում. «Թող ընդդիմությունը գնա տապակվի իր ենթադրյալ պատերազմների մեջ»:
Վերջինիս դիտարկմամբ՝ ինչ ուզում է հայտարարեն Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները, ընդդիմությունը դրանց ինչ-որ փաթեթավորում է տալիս:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
![]()