![]()
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Ստրասբուրգ։
Ինչպես հայտնել է ԱԳՆ-ն, Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Միխայ Պոպշոյի հետ:
Հանդիպման մեկնարկին նախարար Միրզոյանը շնորհավորել է գործընկերոջը` Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնելու կապակցությամբ:
Արարատ Միրզոյանը և Միխայ Պոպշոյը քննարկել են Հայաստանի և Մոլդովայի միջև գործընկերության զարգացման և երկկողմ օրակարգի ընդլայնման հնարավորությունները։ Երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Մոլդովայի համար ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, այդ թվում՝ տնտեսական համագործակցության ակտիվ խթանման հարցում հետաքրքրությունը։
![]()