Համընթաց ենք աշխարհի նորարարություններին․ Ավանեսյանը հետևել է ռոբոտի մասնակցությամբ վիրահատության ընթացքին

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը սոցցանցի իր էջում նոր տեսանյութ է հրաարակել՝ տեղեկացնելով, որ նորագույն տեխնոլոգիաները ՀՀ-ում բժշկության մեջ լայնորեն ներդնելով` համընթաց ենք առողջապահական ոլորտի աշխարհի նորարարություններին:

«Ուրախ եմ, որ Հայաստանում արդեն նաև «Աստղիկ» բժշկական կենտրոնում կա հնարավորություն՝ իրականացնել վիրահատություններ` ռոբոտի մասնակցությամբ:

Այսօր հետևել եմ տեխնոլոգիական այս հնարավորությամբ իրականացվող վիրահատության ընթացքին»,- տեսանյութին կից գրել է նախարարը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ