Ֆիզիկական երեք անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 134 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ

Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 134 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ. դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցերը բավարարվել են։

«Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցերը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի հունվարի 16-ի և հունվարի 20-ի վճիռներով բավարարվել են: Դատական ակտերն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի ընդհանուր 134 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 51 միլիոն 791 հազար դրամ:

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմումներ էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան ընդդեմ ֆիզիկական երեք անձանց՝ չվճարված հարկային պարտավորությունների հետևանքով պետությանը պատճառված վնասը հատուցելու պահանջներով»,- ասվում է դատախազության հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ