![]()
«Ակտիվ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և Հայաստանի հետ համատեղ մաքսային կետեր ստեղծելու նախագծերի ուղղությամբ»:
Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Միջազգային մաքսային օրվան նվիրված միջոցառման ժամանակ ելույթ ունենալիս։
Նա նշել է, որ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող նախագծերը տարածաշրջանային համագործակցության լավագույն օրինակն են։
Կոբախիձեն ընդգծել է, որ առևտրային ուղիների գլոբալ վերագնահատման պայմաններում Վրաստանը ծառայում է որպես կայունության և լոգիստիկայի տարածաշրջանային կենտրոն։
Վարչապետը ընդգծել է Վրաստանի մաքսային ոլորտում ընթացող բարեփոխումների կարևորագույն նշանակությունը այս գործընթացում։
![]()