Մկրտիչ եպիսկոպոսի կալանքի ժամկետը երկարացվել է

Գարեգին Երկրորդի քրոջ որդին՝ ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, կշարունակի մնալ կալանքի տակ:

Դատարանը 1 ամսով երկարացրել է նրա խափանման միջոցը։ Միաժամանակ դատարանը վերացրել է նրա նկատմամբ տեսակցության սահմանափակումները։

Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը մեղադրվում է երկու հոդվածով՝ ընտրական իրավունքին խոչընդոտելը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները օգտագործելով, և հավաքներին մասնակցելուն հարկադրելը՝ կրկին լիազորությունները օգտագործելով:

2025թ. հոկտեմբերի 15-ի առավոտյան ձերբակալվել էին Արագածոտնի թեմի առաջնորդը և թեմի մի շարք այլ հոգևորականներ։

Հոկտեմբերի 16-ին Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորվել է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ