Տեր Արամն ու Տեր Թադեն որպես տուժողներ դատարանում են

Ընթանում է ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գործով դատական նիստը, որին որպես տուժող են ներկայացել Տեր Արամն ու Տեր Թադեն:

Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը մեղադրվում է երկու հոդվածով՝ ընտրական իրավունքին խոչընդոտելը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները օգտագործելով, և հավաքներին մասնակցելուն հարկադրելը՝ կրկին լիազորությունները օգտագործելով:

2025թ. հոկտեմբերի 15-ի առավոտյան ձերբակալվել էին Արագածոտնի թեմի առաջնորդը և թեմի մի շարք այլ հոգևորականներ։

Հոկտեմբերի 16-ին Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորվել է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ