Սոֆյա Հովսեփյանը ուզում է «կրքե՞ր» բորբոքել. նա ԱԲ-ով գեներացված նկար է հրապարակել, շարժել մարդկանց զայրույթը

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, որը աչքի է ընկնում իշխանության նկատմամբ իր ծայրահեղ ընդդիմադիր հայացքներով, «Ֆեյսբուք»-ի իր էջում արհեստական բանականությամբ գեներացված լուսանկար է հրապարակել, որտեղ պատկերված է մի քահանա, որին ոստիկանները ուղեկցում են:

Լուսանկարին կից նա գրել է. «Դաժան պատկեր է, անտանելի դաժան… Էս ամեն ինչի տակից ազգովի դուրս չենք գալու»:

Հովսեփյանի հրապարակած արհեստական լուսանկարը առաջացրել է օգտատերերի զայրույթը: Նրան մեղադրում են կեղծ լուսանկար տարածելու և կրքեր բորբոքելու համար:

420.png (291 KB)

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ