![]()
Գերմանիայի և Ավստրիայի հավատացյալները ստորագրահավաք են նախաձեռնել եպիսկոպոսաց ժողովի չեղարկման նպատակով:
«Մենք՝ ստորագրողներս, պահանջում ենք վերանայել և չեղարկել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նախատեսված եպիսկոպոսաց ժողովը, որը նախատեսվում է անցկացնել Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում 2026 թ. փետրվարի 16-19-ը։
Հայ Առաքելական Եկեղեցու կանոնադրության համաձայն՝ այս ժողովը պետք է կանոնավոր կերպով և բացառապես գումարվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Հայաստանում։ Վերջին ժողովը գումարվել է 2017 թվականին՝ չնայած կանոնադրությամբ սահմանված չորս տարին մեկ գումարվելու պարտականությանը»,- ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ ստորագրահավաքին կարելի է միանալ՝ անցնելով այս հղմամբ։
Հիշեցնենք՝ եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա փետրվարի 16-19-ը Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի հրավերով։
![]()