![]()
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին Հնդկաստանի Հանրապետության օրվա առիթով:
Ուղերձում նշվում է.
«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին Հնդկաստանի Հանրապետության օրվա առիթով: Պատմական այս օրը խորհրդանշում է Հնդկաստանի ժողովրդի հանձնառությունը ժողովրդավարական արժեքներին և հավատարմությունը ազատության գաղափարներին:
Ուրախությամբ եմ արձանագրում, որ արագ փոփոխվող աշխարհում մեր բարեկամ երկրների միջև փոխշահավետ և բազմոլորտ գործընկերությունը շարունակում է խորանալ և ընդլայնվել: Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը և համագործակցությունը՝ ի շահ մեր բարեկամ երկրների և ժողովուրդների։
Օգտվելով առիթից՝ ամենաջերմ բարեմաղթանքներս եմ հղում Ձեզ և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին»:
![]()