![]()
Դեռևս օրեր առաջ հայտնի դարձավ, որ Տաշիր Սամոյի որդին՝ Սարգիս Կարապետյանը արդեն սպառնում է պաշտոյաներին բանտով ու կալանավորելով։ Այս մասին Սարգիս Կարապետյանը անգամ գրառում էր արել վարչապետի աշխատակազմից Տարոն Չախոյանի մեկնաբանություններում՝ հայտնելով որ նրան հունիս 7-ից հետո անակնկալ է սպասվում, հուսով է Չախոյանը փակ տարածքներ սիրում է։
Սարգիս Կարապետյանի այս գրառումը հետագայում լայն արձագանք ստացավ ու քննադատությունների տեղիք տվեց սոցցանցերում։ Փաստացի ՌԴ քաղաքացի Տաշիր Սամոն փորձում է Հայաստանում իշխանություն զավթել՝ չունենալով դրա իրավունքը, իսկ նրա որդին արդեն սպառնում է մարդկանց կալանավորելով։
Տեղեկանալով ու լավ հասկանալով, որ որդու նման պահվածքը ավելի շատ վնասում է իր հեղինակությանը Տաշիր Սամոն արգելել է որդուն այլևս գրառումներ անել սոցցանցերում, առավել ևս սպառնբալ կալանավորելով։
![]()