![]()
Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հարցազրույցի ժամանակ «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի հայտարարություններին:
«Հանրայինի հայտնի հարցազրույցի այդպես էլ անպատասխան մնացած հարցերից մեկը մի տեսակ հիշողություններ մոտս արթնացրեց։
Ժամանակին, Սերժի ժամանակներում, լրագրողները ՊՆ Սեյրան Օհանյանին հարցրեցին թե ինչպես է ստացվում, որ բանակում, մանավանդ դիրքերում հարուստների — պետական պաշտոնյաների երեխաներ չեն ծառայում։ «Չգիտեմ», — պատասխանեց նախարարը։
Ես գիտեմ ինչու այդ հարուստներն ու պաշտոնյաները, շատ դեպքերում երկուսը մեկում, չեն ծառայել ու շատերը հիմա էլ ինչու չեն ծառայում։ Որովհետև նրանց ծնողները Հայաստանը դիտարկում են ոչ թե որպես տուն, հայրենիք, երկիր, սեփականություն որին անհրաժեշտ է տեր կանգնել այլ բացառապես որպես հարստանալու, գռդոնի առարկա։
Իսկ բանակում, ըստ նրանց, պետք է ծառայեն ոչ հարուստները և ոչ պաշտոնյաների երեխաները։ Որոնք Ռուսաստաններում, Էմիրատներում տներ, բիզնեսներ — պահեստային աէրոդրոմներ չունեն։ Որտեղ փախնելու են առաջին իսկ վտանգի դեպքում։ Եվ ամենակարևորը չունեն փող — կապեր- ծանոթներ որով կարելի է գնել չծառայելու այդ արտոնությունը։
Իդեպ, սրանց մեջ կան կերպարներ որոնք բանակից ազատում են իրենց նույնիսկ դեռ չծնված երեխաներին։ Օրինակ, նրանց ունենալով ԱՄՆ-ում կամ Ֆրանսիայում։ Ինչը դրանց բոլորովին չի խանգարում փաթաթել ընտրողների ականջներին հայրենասիրական լափշա։
Ամեն ինչ շատ պարզ է, պարզ և ցավալի։
Բոլոր մաստերի այդ չծառայածների համար աշխատող ֆեյքերին միանգամից պատասխանեմ՝ ես ծառայել եմ և ծառայել եմ ոչ միայն այն պատճառով որ հայրս հարուստ կամ պետական պաշտոնյա չէր։ Իսկ որն է այդ պատճառը դուք և ձեր տերերը երբեք չեք հասկանա»,- գրել է Ստեփանյանը:
Հիշեցնենք՝ Նարեկ Կարապետյանը հարցազրույցի ընթացքում հայտարարել է, որ ինքը չի ծառայել ՀՀ բանակում, Սամվել Կարապետյանի որդիները՝ նույնպես:
![]()