2024-ին և 2025-ին ՀՀ ավտոճանապարհներին 95 կյանք է խնայվել․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի իր էջերում տեսանյութ է հրապարակել՝ խոսելով ժամանակ առ ժամանակ ՀՀ կառավարության հասցեին հնչած քննադատությունների մասին՝ կապված ճանապարհատրանսպոտային պատահարների թվի հետ։

Վերջին տարիներին, ըստ վարչապետի, շատ կարևոր փոփոխություն է արձանագրվել։

«Ճանապարհատրանսպոտային պատահարների զոհերի թիվը կայուն ձևով նվազում է։ Եթե համեմատենք 2023-ի հետ, ապա 2024-ին 45 զոհ պակաս է եղել, իսկ 2025-ին՝ 50-ով պակաս։ Եվ սա այն պայմաններում, երբ ավտոմեքենաների թիվն ամեն օրվա հետ աճում է։

Ընդհանուր առմամբ 2 տարում շուրջ 95 կյանք է խնայվել ճանապարհատրանսպոտային պատահարներից»,- ասել է վարչապետը՝ խոսելով նաև պատճառների մասին։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ