![]()
Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 2009 թվականին ծնված Աննա Զաքարյանը։
Նա հունվարի 25-ին՝ ժամը 18․00-ի սահմաններում, դուրս է եկել Քանաքեռ փողոցի իր բնակարանից և չի վերադարձել։
«Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել Համայնքային ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02»,- ասվումէ հաղորդագրության մեջ:
![]()