Ի՞նչ կապ ունի հայրդ ծառայել է թե ոչ, դու անձամբ հայրենիքիդ պարտքը տվե՞լ ես

Ֆեյսբուքյան օգտատեր Ելենա ԱՖրիկյանն իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով բանակում ծառայությունից կեղծ պատճառաբանությոններով խուսափած Նարեկ Կարապետյանին։

Ճիշտ են էլի ասում, որ մարդկային հիմարությունը սահմաններ չունի: Երեկ Նարեկ Կարապետյանը Պետրոս Ղազարյանի մոտ հարցազրույցի ժամանակ հայտարարեց, որ ոչ ինքը, ոչ էլ Տաշիր Սամոյի որդիները չեն ծառայել բանակում և միանգամից շտապեց հայտարարել, որ իր հայրը ու հոպարը ծառայել են:

Այ Նարեկ, ստեղ են ասել ի՞նչ կապ ունի հայրդ ծառայել է թե ոչ, դու անձամբ հայրենիքիդ պարտքը տվե՞լ ես, թե դու միայն համացանցային հայրենասիրություն ես խաղում: Հերիք է էլի սեփական աչքներիդ գերանները անտեսելով ուրիշի աչքի փուշը մատնանշեք:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ