Գողացել են ՀՀ ԱԺ պատգամավորի մեքենայի հայելին

Գողացել են ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի մեքենայի կողային հայելին։

Պատգամավորն այս մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Ինչ-որ միամիտ մարդ, հավանաբար մտածելով որ ինձ հայելի պետք չի, վերցրել է այն: Խնդրում եմ վաղը բերեք ու դրեք տեղը:

Վստահեցնում եմ՝ իմ կողային տեսողությունը այդ չափ զարգացած չէ, ինչը չէի պնդի ԱԺ տեսախցիկների մասին»,–նշել է նա:

Ինչ-որ միամիտ մարդ, հավանաբար մտածելով որ ինձ հայելի պետք չի, վերցրել է այն: Խնդրում եմ վաղը բերեք ու դրեք տեղը, վստահեցնում եմ՝ իմ կողային տեսողությունը այդ չափ զարգացած չէ, ինչը չէի պնդի ԱԺ տեսախցիկների մասին

Posted by Վիկտոր Ենգիբարյան on Wednesday, June 19, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ