Զինված միջադեպ Գորիսում. նռնակի պայթյունի հետևանքով կա 2 զոհ, 1 վիրավոր. մանրամասներ

Գորիսում զինամթերքի գործադրմամբ զինված միջադեպ է տեղի ունեցել:

Ներքին գործերի նախարարությունից «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել են, որ, ըստ նախնական տեղեկությունների, նռնակի պայթյունի հետևանքով կա 2 զոհ, 1 վիրավոր:

ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները ձեռնարկում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ սպանվել է Առուշ Առուշանյանի վարորդը և ևս մեկ երիտասարդ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ