![]()
Մալագա-Մադրիդ գնացքի ողբերգական վթարի հետեւանքով զոհերի մեջ հայ կա։
Մեր տեղեկություններով, մահացել է հայուհի Էլեն Բաղդասարյանը։ Մալագայի հայ համայնքը ցավակցել է Բաղդասարյանի ընտանիքին եւ հարազատներին այս ծանր կորուստի համար։
Հիշեցնենք, որ ավելի քան 40 մարդու կյանք խլած վթարը տեղի է ունեցել հունվարի 18-ի երեկոյան Ադամուս քաղաքի մոտակայքում։ Մադրիդ մեկնող գնացքը դուրս է եկել գծերից և հայտնվել հարակից գծերի վրա, որտեղ բախվել է հանդիպակաց գնացքին, որը նույնպես դուրս է եկել գծերից։
![]()