Ո՛չ Մոսկվան, ո՛չ Վաշինգտոնը երբեք ոչինչ չեն քննարկի ԵՄ դիվանագիտական ​​ծառայության ղեկավար Կալլասի հետ. Կրեմլ

Ո՛չ Մոսկվան, ո՛չ Վաշինգտոնը երբեք ոչինչ չեն քննարկի ԵՄ արտաքին դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասի հետ։

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա նշել է, որ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ Միացյալ Նահանգները մտադիր չեն երկխոսություն սկսել Կալլասի հետ, և նրանք սպասում են վերջինիս հրաժարականին։

Պեսկովը ընդգծել է, որ միջազգային հարաբերությունները տուժում են «քաղաքական գործիչների այլասերման» պատճառով՝ որպես օրինակ բերելով Կալլասին:

«Նրանց պրոֆեսիոնալիզմը չի համապատասխանում չափանիշներին»,- հավելելէ Պեսկովը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ