Արփունք տանող ճանապարհին կողաշրջվել է «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ի «ՈՒԱԶ» ավտոմեքենան

Հունվարի 25-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 06։20-ի սահմաններում Արփունք գյուղ տանող ճանապարհին Գեղարքունիքի մարզի բնակիչ 22-ամյա Սերժիկ Զ․-ն իր վարած «УАЗ 452» մակնիշի ավտոմեքենայով կողաշրջվել է։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով տուժածներ չկան։

Փրկարարները քաղաքացիների հետ ուղղել են ավտոմեքենան։

Վթարի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Ավտոմեքենան հաշվառված է «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ի հաշվեկշռում, իսկ ճանապարհը պատված է եղել ձյան շերտով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ