![]()
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ հունվարի 25-ի ցերեկը, 26-ին Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի նախալեռներում, Արարատյան դաշտում, այդ թվում նաև Երևանում սպասվում է մառախուղ։
Հունվարի 26-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Երևանում հունվարի 25-ի ցերեկը, 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում հունվարի 25-ի ցերեկը, 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին` հարավարևմտյան` 2-5մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

![]()