![]()
ՀՀ վարչապետի աշխատակազմից Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, թե Սամվել Կարապետյանի որդին իրեն սպառնացել է կալանքով:
«ՌԴ քաղաքացի Տաշիր Սամոյի 32 տարվա հպարտ որդին ինձ սպառնում է բանտով, կալանավորելով։
Մարտի 1 կազմակերպող Քոչարյանի պաշտպաններից, նրա համար գրավ վճարողներից այլ բան պետք չէր սպասել, դեռ իշխանության չեկած բանտով են սպառնում, բա հետո ինչեր կանեն․․․
Տաշիր Սամոն շարքային ուզուրպատոր է, ով ցանկանում է Հայաստանում իշխանություն զավթել՝ չունենալով դրա իրավունքը, իսկ նրա որդին արդեն սպառնում է մարդկանց կալանավորելով։
Սրանց իրական դեմքը սա է՝ ցանկանում են Հայաստանը վերակադարձնել վախի, ահ ու սարսափի, մարդկանց հետ հաշվեհարդար տեսնելու ժամանակաշրջան՝ ինչպես իրենց օրոք էր»,- գրել է Չախոյանը՝ հրապարակելով Կարապետյան կրտսերի մեկնաբանության տեսապատճենը:

![]()