Պարզվում է, որ գեղեցկուհի Բարբին ավելի քան 10 տարի ամուսնացած է

Բոլորն են հիշում Օդեսայի ամենագեղեցիկ աղջկան՝ բարբի Վալերիա Լուկյանովային: Նայելով նրա լուսանկարներին՝ չես էլ կարող գուշակել, որ աղջիկը ամուսնացած է:

Ի զարմանս շատերի՝ «կենդանի Բարբին» արդեն 10 տարի ամուսնացած է Դմիտրի Շկրաբովի հետ: Դմիտրին հոր հետ ունի  սեփական ընկերություն, որը զբաղվում է շենքերի կառուցմամբ:

Բարբիի ամուսինը բավական հարուստ է, չէ՞ որ կնոջ պլաստիկ վիրահատությունների վրա ծախսել է 80 000 դոլար: Շկրաբովը Օդեսայում մի քանի սեփականություն ունի:

Զույգը ծանոթացել է 18 տարի առաջ: Այդ ժամանակ աղջիկը 16 տարեկան էր, իսկ տղան՝ 24: Մի քանի տարի անց նրանք ամուսնացան։

Վալերիան իրեն համարում է Childfree, ինչը նշանակում է՝ առանց երեխայի: Գեղեցկուհին նշում է, որ հղիությունը նրա առողջության համար վտանգավոր է: Իսկ ահա Դմիտրին, ով տարիներ առաջ կնոջ հետ համաձայն էր, այժմ մտափոխվել է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ