Հարգելի՛ շիրակցիներ, եթե ունեք կասկածներ էլեկտրաէներգիայի հավելագրումների վերաբերյալ, կարող եք դիմել. Մինասյան

Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար, ՀԷՑ Շիրակի մարզի «Ղարս» մասնաճյուղի տնօրեն Սարիկ Մինասյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ դիմելով Շիրակի մարզի բնակիչներին:

«Հարգելի շիրակցիներ, եթե ունեք կասկածներ էլեկտրաէներգիայի ենթադրյալ հավելագրումների վերաբերյալ, ապա կարող եք դիմում ներկայացնել ՀԷՑ ՓԲԸ «Ղարս» մասնաճյուղ:

Դիմումը ստանալուն պես համապատասխան աշխատակիցները կիրականացնեն ստուգումներ և արդյունքների մասին կտեղեկացնեն:

Նշեմ նաև, որ մինչ օրս ունեցել ենք 7 դիմում-բողոք, որոնցից 1-ի դեպքում կատարվել է հաշվիչի փոխարինում (ուղարկվել է համապատասխան ստուգաչափման), մյուս 6 դիմումատուներն ընդունել են սպառած էլեկտրաէներգիայի ցուցմունքների համապատասխանությունը։

Նշված դեպքերը հիմնականում կապված են ցուրտ եղանակի և տոների կապակցությամբ սովորականից ավելի մեծ սպառման հետ։ Բնականաբար հնարավոր են նաև տեխնիկական խնդիրներ և հաշվիչների անսարքություններ։

Բոլոր նմանատիպ բողոք-դիմումներն ուսումնասիրվում են անձամբ իմ խիստ վերահսկողությամբ։

Սիրելի քաղաքացիներ, նմանատիպ դեպքում կարող եք գրել նաև իմ ֆեյսբուքյան էջին:

Նույնիսկ 1 կՎտ հավելագրման դեպքում, պատասխանատու աշխատակիցները կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ»,- գրել է Մինասյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ