Պրիմիտիվիզմը, դեմագոգիան և պոպուլիզմը տնտեսական կատեգորիաներ չեն եղել երբեք ու չեն լինի Հայաստանում. Ադամյան

«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Անահիտ Ադամյանը մեկնաբանել է տնային կալանքում գտնվող գործարար և միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ Նարեկ Կարապետյանի՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում հնչեցրած մտքերին:

«Ի՞նչ հասկացվեց երեկ Հ1-ի եթերում «Ուժեղ Հայաստանի» համակարգողի հետ հարցազրույցից.

1. Քաղտեխնոլոգներին քիչ են վճարում՝ նրանք մնացել են 20-րդ դարում, 21-րդ դարի աշխարհաքաղաքական ու քաղաքական փոփոխությունները չեն հասկացել, Կրեմլի կարծրատիպերին են ապավինում՝ հայեր, դե եթե այլևս ռուսներին «չեք սիրում» սիրեք չինացիներին, ինչպես մենք ենք սիրում ու ենթարկվում:

2. Քաղտեխնոլոգներին այնքան քիչ են վճարում, որ նրանք շեշտը դնում են խոսքի բացարձակ ՊՐԻՄԻՏԻՎԻԶՄԻ վրա՝ իբրև հաշվարկ ունենալով ձայներ ստանալ պլեբսից, որ երբեք չի մտածում, որ ավելի շատ վճարողին է վաճառվում: Նրանց հաշվարկով՝ պլեբսը Հայաստանում ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ է, ինչպես, իրենց գնահատականով, Ռուսաստանում, և ուրեմն կաշխատի «Նախկինները նախկին են, մենք՝ ապագա» սխեման: Կարևոր չէ, որ այդ ապագան նույն անցյալն է:

3. Շատ քիչ են վճարում ոչ միայն քաղտեխնոլոգներին, այլև՝ տնտեսագետներին: Տնտեսության զարգացման հատվածական, ապրիորի ծրագրերը չեն աշխատելու՝ թե քաղաքական, թե ֆինանսական, թե տնտեսագիտական սխալ հաշվարկների պատճառով:

Պրիմիտիվիզմը, դեմագոգիան ու պոպուլիզմը տնտեսական կատեգորիաներ չեն եղել երբեք ու չեն լինելու նաև Հայաստանում: Ընդհանրապես չունեն արտաքին քաղաքականության հարցերով զբաղվող քաղտեխնոլոգներ, որովհետև դրանով կզբաղվի ՌԴ-ն:

Հ.Գ.

Հարց՝ Պետրոս Ղազարյանն այդքան շա՞տ է ՙբուլկի՚ սիրում… Թե՞… Թերևս՝ թե»,- գրել է Ադամյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ