![]()
Քաղաքագետ Էդգար Առաքելյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով Ռոբերտ Քոչարյանի որդու «բացառիկ խոստովանությունը»:
«Քոչարյանի որդին նախ ընդունում է փաստը, որ Հայաստանում մինչև 2018 թվականը ընտրությունների միջոցով հնարավոր չի եղել իշխանություն փոխել, ապա կատարում է է բացառիկ խոստովանություն, որ այսօր Հայաստանում հնարավոր է ընտրություններով իշխանություն փոխել։
Սրանով փաստացի Լևոն Քոչարյանը հաստատում է , որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է՝ հերքելով իրենց իսկ տարածած կեղծ թեզերը, որ Հայաստանն ավտորիտար երկիր է, իսկ մի փոքր ավելի անկեղծ գտնվելու դեպքում պետք է նաև շնորհակալություն հարտներ Նիկոլ Փաշինյանին և ՔՊ-ին՝ ընտրելու իր իրավունքը վերականգնելու համար, որից նա զրկված է եղել, նույնիսկ իր հոր կառավարման տարիներին»,- ասել է Առաքելյանը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
![]()