«Մենք շատ մոտ ենք Պուտինի և Զելենսկու միջև հանդիպմանը». Վաշինգթոնի վարչակազմ

Վաշինգթոնի վարչակազմը կարծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու միջև հանդիպումը կարող է շուտով տեղի ունենալ, գր Axios-ի՝ հղում անելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի մամուլի խոսնակին։
«Մենք շատ մոտ ենք Պուտինի և Զելենսկու միջև հանդիպմանը», — Axios-ին ասել է աղբյուրը՝ հավելելով, որ նախապես պետք է կազմակերպվեն լրացուցիչ եռակողմ բանակցություններ։

«Մենք կարծում ենք, որ դրանից շատ հեռու չենք։ Եթե շարունակենք մեր ներկայիս ուղին, կհասնենք դրան», — ասել է նա։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի վարչակազմը կարծում է, որ Աբու Դաբիում (ԱՄԷ) Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունները ընթացել են «այնքան լավ, որքան [Վաշինգթոնը] կարող էր պատկերացնել»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ